18-03-2015 11:27

ՌԴ և Թուրքիայի նախագահները քննարկել են Հայոց Ցեղասպանության հարցը

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները՝ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են Հայոց Ցեղասպանության հարցը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կես ժամ տևողությամբ զրույցի ընթացքում երկու երկրների առաջնորդները քննարկել են Ուկրաինայում ստեղծված իրավիճակը և Ղրիմի թաթարների խնդիրը: Նրանք բարձրաձայնել են նաև Հայոց Ցեղասպանության հարցը: Էրդողանը հայտարարել է, որ Անկարան նախընտրում է տվյալ հարցը դիտարկել «արդար պատմական հեռանկարների» տեսակետից: Նրա խոսքով՝ Հայաստանը «ուշադրություն չի դարձրել խաղաղության կոչերին և չի համաձայնել համատեղ պատմական հանձնաժողով ստեղծել»: