Բավ է պառակտվել
13-05-2015 10:25

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են հաճախ հանդիպել. Ուորլիք (տեսանյութ)

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները ցանկանում են ավելացնել հանդիպումների հաճախականությունը։ Այս մասին հայտնել է ԼՂ խնդրի կարգավորմամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը՝ մեկնաբանելով նախորդ շաբաթ Վաշինգտոնում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ կայացած հանդիպման արդյունքները։
«Երկու երկրների նախագահների հանդիպման հնարավոր ամսաթիվը դեռ չի որոշվել, սակայն նրանք նշել են, որ ցանկանում են ակտիվացնել երկխոսության ընթացքը։ Եվ այժմ մենք նման երկխոսություն կազմակերպելու հնարավորություն ենք փնտրում»,- ասել է Ուորլիքը՝ նշելով, որ իրենք շուտով կայցելեն տարածաշրջան՝ նախագահների հանդիպումը կազմակերպելու նպատակով։