Բավ է պառակտվել
05-11-2013 15:06

Իլհամ Ալիևը համաձայնել է հանդիպել Հայաստանի նախագահին

 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համաձայնել է հանդիպել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին: Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին լրագրողներին է հայտնել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը: Այդ հանդիպումը ծրագրվում է անցկացնել մինչև տարեվերջ:

«Համանախագահներն կուղևորվեն Երևան: Այնտեղ մենք այդ հարցը կքննարկենք Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ: Քննարկումից հետո Հայաստանում պաշտոնական հայտարարություն կտարածվի։ Հուսով ենք, որ նախագահների հանդիպումը կկայանա մինչև տարեվերջ»,-հաղորդել է Պոպովը: