08-08-2016 09:46

Պուտինը, Ալիեւն ու Ռոհանին Բաքվում եռակողմ հանդիպում կանցկացնեն

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Իրանի նախագահներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիեւն ու Հասան Ռոհանին Բաքվում եռակողմ հանդիպում կանցկացնեն եւ կքննարկեն հարցերի լայն շրջանակ՝ մասնավորապես անդրադառնալով Սիրիայի եւ Աֆղանստանի խնդիրներին, ահաբեկչության եւ թմրավաճառության դեմ պայքարին, տնտեսական համագործակցության խորացմանը:

Բաքվում եռակողմ գագաթնաժողովի առաջարկով հանդես է եկել Ալիեւը փետրվարին՝ Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է, որ դա նախագահների մակարդակով առաջին եռակողմ հանդիպումն է եւ նման ձեւաչափը շատ պահանջված է, քանի որ երեք երկրներն էլ տնտեսության, անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում բախվում են միանման խնդիրների։