Բավ է պառակտվել
22-08-2017 15:19

ՀՀ և ՌԴ նախագահները կքննարկեն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը

Oգոստոսի 23-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ Սոչի, որտեղ հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Ինչպես հաղորդում են երկրի ղեկավարի մամուլի ծառայությունից, նախատեսվում է, որ երկու նախագահները կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար, մշակութային ոլորտների երկկողմ փոխգործակցության օրակարգի կարևոր հարցեր, ինչպես նաև կանդրադառնան այս տարվա մարտին Սերժ Սարգսյանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռքբերված պայմանավորվածությունների իրագործման ընթացքին:
Բարձր մակարդակի բանակցությունների ընթացքում կշոշափվեն նաև ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում համագործակցության զարգացման հեռանկարին առնչվող հարցեր:
Նախատեսվում է, որ նախագահները կարծիքներ կփոխանակեն միջազգային և տարածաշրջանային արդիական հարցերի, այդ թվում նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: