Բավ է պառակտվել
09-03-2016 10:44

Հայաստանի և Ռուսաստանի նախագահները համագործակցության հարցեր կքննարկեն

Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների հերթական հանդիպումն ուղղված կլինի ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործմանը, ասել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։ Նա նշել է, որ երկու երկրների ղեկավարները կուրվագծեն դաշնակցային ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ուղղված քայլերը։ «Համագործակցության ծավալը, հարաբերությունների խորությունը և դրանց հետ կապված հարցերն անմիջական կանոնավոր քննարկում են պահանջում»,- ասել է Նալբանդյանը։