Բավ է պառակտվել
29-06-2016 17:27

Հայաստանի և Ադրբեջանի նախագահները կարող են հանդիպել Փարիզում

Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Մարկ Էյրոն իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ Փարիզում կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ Ֆրանսիան պատրաստ է հարթակ տրամադրել Լեռնային Ղարաբաղի շուրջ նոր բանակցություններ վարելու համար։

«Մենք նաև խոսեցինք Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի մասին։ Սերգեյ Լավրովը տեղեկացրեց ինձ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների սանկտպետերբուրգյան բանակցությունների արդյունքի մասին։ Ես հիշեցրի, որ մենք պատրաստ ենք հարթակ տրամադրել Փարիզում կայանալիք նոր քննարկումների համար»,- ասել է Էյրոն։