Բավ է պառակտվել
18-02-2015 12:32

Ուկրաինայի նախագահը դեռ որոշում չի կայացրել ապրիլին 24-ին ՀՀ գալու մասին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում  Հայաստանում Ուկրաինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Կուխտանը հայտնեց, որ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն դեռեւս չի որոշել, ապրիլի 24-ին ինքը կժամանի՞ Երեւան, թե՞ ոչ։  Նրա խոսքով՝ ուկրաինական կողմը ստացել է ապրիլի 24-ին Երեւանում այդ ողբերգության 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու ՀՀ նախագահի հրավերը։ «Այս պահին Ուկրաինայի ղեկավարությունը քննարկում է այդ հարցը, որից հետո որոշում կկայացնի։ Մենք այդ մասին տեղյակ կպահենք հայկական կողմին»,- նշել է դեսպանը։