Բավ է պառակտվել
27-07-2017 14:10

Պուտինը հաստատել է ՀՀ-ի և ՌԴ-ի միացյալ զորախմբի ստեղծումը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստանի հետ միացյալ զորամիավորման ստեղծման վերաբերյալ համաձայնագիրը վավերացնող օրենք է ստորագրել:
Համապատասխան փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղեկատվության ինտերնետ պորտալում: Ավելի վաղ համաձայնագիրը վավերացվել էր Դաշնային Խորհրդում:
«Վավերացվել է 2016 թվականի նոյեմբերի 30-ին Մոսկվայում Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի հանրապետության միջև ՀՀ և ՌԴ զինված միացյալ խմբավորում (ուժեր ) ստեղծելու մասին ստորագրած համաձայնագիրը»:
Միացյալ զինված խմբավորման հիմնական խնդիրներից են ՀՀ-ի կամ ՌԴ-ի դեմ նախապատրաստվող հարձակումների համատեղ բացահայտումը: Զինված խմբավորումը ղեկավարվելու է միացյալ հրամանատարության կողմից: