Բավ է պառակտվել
12-08-2016 14:26

Ռուսաստանի նախագահը թարմացրել է ԱԽ կազմը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երկրի Անվտանգության խորհրդի կազմ է ներառել Անտոն Վայնոյին, Սերգեյ Մենյայլոյին եւ Նիկոլայ Ցուկանովին: Այս մասին օգոստոսի 12-ին հաղորդվել է Կրեմլի կայքում:

Վայնոն ավելի վաղ նշանակվել էր նախագահի աշխատակազմի ղեկավար: Մենյայլոն նախագահի հատուկ ներկայացուցիչն է Սիբիրի դաշնային մարզում, իսկ Ցուկանովը՝ Հյուսարեւմտյան դաշնային մարզում: