Բավ է պառակտվել
11-10-2016 14:31

Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստան

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 14-ին կայցելի Հայաստան՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) նիստին:

Ինչպես հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը միջոցառման շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ահաբեկչության դեմ պայքարին:

«Հոկտեմբերի 14-ին Վլադիմիր Պուտինը կայցելի Հայաստանի Հանրապետություն՝ մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նիստին: Նախատեսվում է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտում իրավիճակին, ինչպես նաև կազմակերպության հավաքական անվտանգության համակարգի հետագա կատարելագործմանն առնչվող հարցերի քննարկում: Առանձնակի ուշադրություն է դարձվելու միջազգային ահաբեկչությանը դիմակայելու միջոցներին»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրությունում: