Բավ է պառակտվել
14-11-2016 10:08

Պուտինը հավանության է արժանացրել ՌԴ-ի և ՀՀ-ի միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարգադրություն է ստորագրել, որով հավանության է արժանացրել Ռուսաստանի եւ Հայաստանի զորքերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը: Այս մասին ասված է իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում:

«Ընդունել արժանացրել Ռուսաստանի եւ Հայաստանի զորքերի միացյալ խմբավորման ստեղծման մասին համաձայնագիրը ստորագրելու մասին Ռուսաստանի Դաշնության կառավարության առաջարկը»,- ասված է փաստաթղթում:

Դրանում նշվում է, որ Ռուսաստանի ՊՆ-ն պետք է ԱԳՆ-ի մասնակցությամբ բանակցություններ վարի հայկական կողմի հետ եւ Ռուսաստանի անունից ստորագրի համաձայնագիրը: