Բավ է պառակտվել
06-05-2015 11:17

Նախագահը Սենատում հանդիպել է սենատորներ Մաքքեյնի և Մենենդեզի հետ

ՀՀ Նախագահը Սերժ Սարգսյան Վաշինգտոն կատարած աշխատանքային այցի առաջին օրն սկսվել է Սենատում տեղի ունեցած հանդիպումով, որին մասնակցել են Արիզոնայից ընտրված սենատոր Ջոն Մաքքեյնը, Ռոդ Այլենդից ընտրված սենատոր Ջեք Ռիդը և Նյու Ջերսիից ընտրված սենատոր Ռոբերտ Մենենդեզը, ինչպես Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավար Միթչ ՄքՔոնելը: Ինչպես տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը», Սենատից նախագահ Սարգսյանը մեկնել է ԱՄՆ Պետքարտուղարություն, որտեղ հանդիպել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հետ։ ՀՀ Նախագահի այցի երկրորդ օրը կսկսվի Հոլոքոստի թանգարանի այցով, որից հետո ՀՀ Նախագահը ներկա կլինի Կոնգրեսի գրադարանում, որտեղ կծանոթանա Հայաստանի վերաբերող նմուշներին և կմասնակցի նոր նամականիշի մարման արարողությանը։ ՀՀ Նախագահի աշխատանքային այցի շրջանակներում կստորագրվի նաև Հայաստանի և ԱՄՆ–ի միջև առևտրի և ներդրումների մասին համաձայնագիր։