Բավ է պառակտվել
21-03-2015 10:19

ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Իրանի Նախագահ Հասան Ռոհանիին և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Սեյյեդ Ալի Խամենեիին՝ Նովրուզի առթիվ՝ մաղթելով նրանց և Իրանի բարեկամ ժողովրդին բարօրություն, հաջողություններ և խաղաղություն: Այս մասին հայտնում են նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Սերժ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ գարնանային նոր զարթոնքն Իրանի Իսլամական Հանրապետության համար կնշանավորվի նորանոր ձեռքբերումներով, իսկ հայ-իրանական ավանդական բարեկամական, ջերմ հարաբերություններն ու միջպետական ամուր կապերը հետագայում ևս կընդլայնվեն՝ հանուն երկու ժողովուրդների խաղաղ և բարեկեցիկ ապագայի: