25-05-2015 16:59

ՀՀ նախագահը շնորհավորել է Արգենտինայի ղեկավարին Հեղափոխության օրվա կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Արգենտինայի Հանրապետության Նախագահ Կրիստինա ֆերնանդես Դե Կիրչներին՝ երկրի ազգային տոնի՝ Հեղափոխության օրվա կապակցությամբ: Այդ մասին հայտնել են պետության ղեկավարի մամուլի ծառայությունից: