Բավ է պառակտվել
18-02-2015 09:36

ՀՀ նախագահը կպատասխանի ՀԱԿ առաջնորդի բաց նամակին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կպատասխանի «Հայ ազգային կոնգրես» կուսակցության առաջնորդ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բաց նամակին: Այդ մասին հայտնել է Հայաստանի նախագահի մամլո խոսնակ Արման Սաղաթելյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք պետության առաջնորդը կընդունի հանդիպման մասին Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկը, որը նաև վերաբերվում էր Հայոց Ցեղասպանության 100 –ամյա տարելիցի կապակցությամբ ընդունած Համահայկական հռչակագրին: Նրա խոսքով՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթ է Լևոն-ՏերՊետրոսյանի նամակին, և անշուշտ կտրվի համապատասխան պատասխան: Սակայն Սաղաթելյանը չի ճշտել, թե ինչպիսի ձևաչափով և երբ կներկայացվի պատասխանը: