01-05-2015 08:28

ՀՀ նախագահը այցերով կմեկնի ԱՄՆ և ՌԴ

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 7-ին կմեկնի ԱՄՆ: ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ավարտից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ, ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Նա նաև հայտնեց, որ մայիսի 8-ին Սերժ Սարգսյանը Մոսկվայում մասնակցելու է Եվրասիական տնտեսական միության խորհրդի նիստին: Մայիսի 9-ին ՀՀ նախագահը կրկին Մոսկվայում կմասնակցի Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումներին: