26-11-2016 16:23

2017թ. ընտրություններից հետո Կարեն Կարապետյանը կմնա վարչապետ. Սերժ Սարգսյան

2017թ. ընտրություններում եթե ՀՀԿ–ն վստահության քվե ստանա, կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 26–ին, Երեւանում մեկնարկած ՀՀԿ 16–րդ համագումարում ասել է ՀՀԿ նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Գալիք ընտրություններում վստահության քվե ստանալու պարագայում մեր կառավարությունը կրկին կգլխավորի Կարեն Կարապետյանը՝ շարունակելով իրագործել արդեն իսկ նախանշված ծրագիրը։ Վերջին ամիսներին մեր քաղաքակն կյանքի ամենագերակա թեման եղել է նոր կառավարությունը՝ Կարեն Կարաետյանի գլխավորությամբ:

Ողջունում եմ ՀՀԿ-ի շարքերը համալրելու վարչապետ Կարեն Կարապետյանի եւ կառավարության մյուս անդամների որոշումը: Վստահ եմ, որ Կարեն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարիչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում, եւ նոր ոգեւորություն կբերեն մեր թիմի անդամներին»,– ասել է նախագահը։