Բավ է պառակտվել
11-11-2013 18:39

ՀՀ նախագահը ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, տեղեկացնում է նախագահի գրասենյակի կայքը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ՀԱՊԿ շրջանակներում համագործակցությանը վերաբերող հարցեր: Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Երևանում ՀԱՊԿ ակադեմիայի հիմնման որոշումից հետո հիշյալ հաստատության գործունեության կազմակերպմանը վերբերող հարցերի: ՀՀ Նախագահը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ս.թ. սեպտեմբերի 23-ին Սոչիում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանում ընդունված որոշումների իրագործման ընթացքը: