Բավ է պառակտվել
09-09-2016 17:11

Մերձդնեստրի նախագահը կարգադրել է պատրաստվել Ռուսաստանին միանալուն

Չճանաչված Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության նախագահ Եվգենի Շևչուկը հրամանագիր է ստորագրել, որը նախատեսում է Ռուսաստանին միանալու նախապատրաստություն:
Նախագահի կայքում հրապարակված հրամանագիրը ստորագրվել է 2006 թվականի սեպտեմբերի 17-ին կայացած հանրաքվեի արդյունքների իրականացման համար: Նորմատիվային ակտն անհրաժեշտ է «Ռուսաստանի Դաշնությանն ազատ միանալու Մերձդնեստրի ժողովրդի կամքի» կատարման համար:
Փաստաթղթում հիմնական խնդիրների թվում նշվում է չճանաչված հանրապետության իրավական համակարգի համապատասխանեցումը ռուսական օրենսդրությանը: Կառավարությունը նաև պետք է երկու շաբաթվա ընթացքում դրա համար հատուկ հանձնաժողով ստեղծի:
Բացի այդ, նոյեմբերի 1-ից ոչ ուշ կառավարությունը պետք է Շևչուկի հաստատմանը ներկայացնի Ռուսաստանի դաշնային օրենսդրությանը Մերձդնեստրի օրենսդրության համապատասխանեցման և իրականացման ժամկետների ծրագիրը: