Բավ է պառակտվել
21-05-2015 07:24

Բակո Սահակյանը հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության մի խումբ սենատորների հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 20-ին այցելել է Ֆրանսիայի Հանրապետության Սենատ եւ այնտեղ հանդիպում ունեցել մի խումբ սենատորների հետ:
Հանդիպման ընթացքում Նախագահը ներկայացրել է Արցախի պետականաշինությանը, ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տեղեկություններ եւ պատասխանել ներկաների հարցերին:
Նախագահն ընդգծել է, որ պաշտոնական Ստեփանակերտը կարեւորում է Ֆրանսիայի հետ հարաբերությունների զարգացումը՝ այն դիտարկելով որպես բարեկամ երկիր եւ ժողովրդավարության բնօրրաններից մեկը, երկիր, որը Հայոց ցեղասպանությունից հետո դարձել է հարյուր հազարավոր հայերի երկրորդ հայրենիքը:
Նախագահը բարձր է գնահատել Ֆրանսիայի դերակատարությունը նաեւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման, մեր տարածաշրջանում խաղաղության եւ կայունության պահպանման գործում:
Հանդիպմանը ներկա էր նաեւ Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը: