14-03-2015 08:29

ԼՂՀ նախագահն ընդունել է ՀՀ ԱԺ ԵՄ-ՀՀ խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի անդամներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը  ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի մի խումբ անդամների` հանձնաժողովի համանախագահ Սամվել Ֆարմանյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը, որին մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը եւ պաշտոնատար այլ անձինք, քննարկվել են եվրոպական տարբեր հարթակներում խորհրդարանական դիվանագիտության զարգացմանն առնչվող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել միջազգային ատյաններում Արցախի, նրա կյանքի եւ պետականաշինության մասին իրական պատկերի ներկայացման հարցերին: