Բավ է պառակտվել
20-01-2015 09:07

ԼՂՀ նախագահը ընդունել է Անջեյ Կասպշիկին

 

Արցախ Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 19-ին ընդունել է ԵԱՀԿ-ի գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպշիկին: Ինչպես հայտնել է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, հանդիպման ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի Զինված Ուժերի շփման գծում տիրող իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Խոսելով Ադրբեջանի կողմից զինադադարի խախտման կոպիտ խախտումների մասին՝ Բակո Սահակյանը նշել է, որ Բաքվի նմանատիպ քաղաքականությունը  վտանգի է ենթարկում խաղաղություն տարածաշրջանում և լուրջ հարված է հասցնում ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդական ջանքերին: ԼՂՀ նախագահը ընդգծել է Ադրբեջանի քայքայիչ քաղաքականության համապատասխան գնահատականի և այդ ուղղությամբ կոնկրետ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը միջազգային հանրության կողմից: