Բավ է պառակտվել
18-05-2015 15:00

Արցախի Նախագահը՝ Դրոմի նահանգի պատվավոր քաղաքացի

Արցախի Հանրապետության Նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով ժամանել է Ֆրանսիա: ԼՂՀ պատվիրակության կազմում ընդգրկված են արտգործնախարար Կարեն Միրզոյանը, առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը:


Մայիսի 18-ին Նախագահ Սահակյանն այցելել է Ֆրանսիայի Հանրապետության հարավ-արեւելյան մասում գտնվող Դրոմի շրջան եւ շրջկենտրոն Վալանսում հանդիպել շրջանային խորհրդի անդամների հետ՝ խորհրդի նախագահ Պատրիկ Լաբոնի գլխավորությամբ:
Քննարկվել է Դրոմի շրջանի ու Արցախի միջեւ կապերի խորացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպման ընթացքում համագործակցության պայմանագրեր են ստորագրվել Դրոմի շրջանի եւ Արցախի, Վալանս եւ Ստեփանակերտ քաղաքների միջեւ:
Արցախի Հանրապետության Նախագահին շնորհվել է Դրոմի նահանգի պատվավոր քաղաքացու կոչում եւ հանձնվել համապատասխան վկայագիր: Նախագահ Սահակյանը կարեւորել է Դրոմի շրջանի եւ նրա շրջկենտրոնի հետ փոխգործակցությունը՝ նշելով, որ այն նոր որակ կհաղորդի երկկողմ հարաբերություններին եւ շոշափելի ազդեցություն կունենա դրանց ամրապնդման վրա:
Հանդիպմանը մասնակցում էր նաեւ Ֆրանսիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը: