Բավ է պառակտվել
05-11-2016 10:34

ՀՀ վարչապետն ու ԼՂՀ նախագահը քննարկել են տնտեսական փոխգործակցության հարցեր

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը:

Արցախի նախագահը շնորհավորել է Կարեն Կարապետյանին ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ ու արդյունավետ գործունեություն:

Արցախի նախագահը հույս է հայտնել, որ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման ժամանակահատվածում հայկական երկու պետությունների բարձր մակարդակի վրա գտնվող տնտեսական համագործակցությունը կշարունակի հետևողականորեն զարգանալ ու ընդլայնվել:

Այդ համատեքստում, զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի տնտեսական փոխգործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Բակո Սահակյանի հրամանագրով ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը պարգևատրվել է «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով՝ սոցիալ-տնտեսական կարևորագույն խնդիրների իրականացման գործում Արցախին ցուցաբերած աջակցության համար և ի նշանավորումն ԼՂՀ հռչակման 25-րդ տարեդարձի: