Բավ է պառակտվել
13-02-2015 10:19

ԱՄՆ-ն քաոս են սերմանում ողջ աշխարհում. Նիկարագուայի նախագահ

Նիկարագուայի նախագահ Դանիել Օրթեգան Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոհգուի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն քաոս են սերմանում ողջ աշխարհում: «Ամենուրեք, որտեղ ներկա է Ամերիկան, անկարգություն է հաստավում», - ասել է Օրթեգան: Նա հավելել է, որ Նիկարագուան աջակցում է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությանը Ուկրաինայի ճգնաժամը կարգավորելու հարցում: Օրթեգան համոզմունք է արտահայտել երկու երկրների միջև գիտության, տեխնիկայի այլ բնագավառներում համագործակցության հետագա զարգացման հարցում:Իր հերթին Շոյգուն Նիկարագուայի առաջնորդի հետ զրույցում պատմել է ՌԴ Զինուժերում բարեփոխումների մասին: Բանակցություններից առաւ Օրթեգան Շոյգուին հանձնել է Նիկարագուայի բանակի Մեծ խաչը: Փետրվարի 13-ին՝ առավոտյան, ՌԴ նախարարը մեկնել է այցով Կուբա, որտեղ բանակցություններ կանցկացնի Ռաուլ Կաստրոյի հետ: Նիկարագուա իր այցից առաջ Շոյգուն եղել է Վենեսուելայում: