Բավ է պառակտվել
30-12-2014 10:02

ՀՀ նախագահը մի շարք նախարարների ու փոխնախարարների պարգեւատրել է մեդալներով

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով երկարամյա արդյունավետ եւ բարեխիղճ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման եւ բարեփոխումների նախարար Վաչե Վազգենի Գաբրիելյանը պարգեւատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Վաչագանի Կարապետյանը պարգեւատրվել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Համլետի Կարայանը պարգեւատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով:

ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Արեգի Գալստյանը պարգեւատրվել է Անանիա Շիրակացու մեդալով:

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Հակոբի Թաթոյանը պարգեւատրվել է Մխիթար Գոշի մեդալով:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Վահան Ռաֆիկի Պողոսյանը պարգեւատրվել է Մխիթար Հերացու մեդալով:

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի առաջին տեղակալ Գուրգեն Դերենիկի Դումանյանը պարգեւատրվել է Երախտագիտության մեդալով:

ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արեւ Հարությունի Սամուելյանը պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Տիգրան Տարիելի Բարսեղյանին շնորհվել է Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության 1-ին դասի պետական խորհրդականի դասային կոչում: