Բավ է պառակտվել
01-12-2016 12:35

Ռուսական ռազմաբազան դուրս կբերվի երկրից. Ղրղզստանի նախագահ

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը հայտարարել է, որ ռուսական ռազմաբազան պայմանագրի ժամկետի ավարտից հետո դուրս կբերվի երկրից: Այդ մասին նա ասել է Բիշքեկում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում:

«Մենք Ռուսաստանի հետ միշտ կլինենք ռազմավարական գործընկերներ, բայց Ղրղզստանն ապագայում պետք է հենվի և հույսը դնի միայն իր զինված ուժերի վրա, այլ ոչ Ռուսաստանի, Ամերիկայի կամ այլ երկրի բազաների: Մենք պետք է կառուցենք սեփական բանակը»,- հայտարարել է Աթամբաևը:

Նա հավելել է, որ Ղրղզստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման մասին համաձայնագիրը ստորագրել է երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիևը՝ 2009 թվականին:

Փաստաթղթի գործողության նախնական ժամկետն ավարտվում է 2016 թվականին: Պայմանագրի համաձայն՝ այս տարի այն կարող էր երկարացվել 49 տարով, այնուհետև ժամկետը կարող էր երկարացվել յուրաքանչյուր 25 տարին մեկ:

«Մենք թողեցինք միայն 15 տարով… Դա եղավ իմ նյարդերի հաշվին, դա դուր չէր գալիս շատ ռուս նախարարների, բայց այդ հարցի շուրջ հասա Վլադիմիր Պուտինի ըմբռնմանը»,- նշել է Աթամբաևը:

«Կանտ» ավիաբազան տեղակայված է Բիշքեկի արվարձանում։