Բավ է պառակտվել
25-03-2016 11:14

Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցին նախագահն ու վարչապետն այցելել էին պանթեոն

Նախկին վարչապետ, քաղաքական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցին այսօր՝ մարտի 25-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նախարարներ ու ՀՀԿ-ական պատգամավորներ այցելեցին Կոմիտասի անվան պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու նրա հիշատակին:

Հավաքվածները Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի մատուցած պատարագից հետո խունկ ծխեցին եւ ծաղիկներ դրեցին Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:

«Պետությունը կերտելու ճանապարհը բոլոր սերունդների առաքելությունն է, գուցե կտրուկ հնչի, սակայն մենք չենք կերտել այն Հայաստանը, որտեղ գեթ մեկ սերունդ կապրի անկախության մեջ, եւ այս տեսանկյունից պետականաշինության գործընթացը հավերժական է»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք մենք ապրում ենք այն Հայաստանում, որի մասին երազում էր Անդրանիկ Մարգարյանը:

Նշենք, որ Անդրանիկ Մարգարյանը ծնվել է 1951թ հունիսի 12-ին, Երևանում: 1995թ ընտրվել է պատգամավոր, իսկ 2000-2007թթ. եղել ՀՀ վարչապետ: 2007թ. մարտի 25-ին հանկարծամահ է եղել սրտի կաթվածից: