Բավ է պառակտվել
30-09-2014 10:55

Հունաստանի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով երկօրյա պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Հանրապետության նախագահ Կարոլոս Պապուլիասն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` Պապուլիասը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Պապուլիասին ուղեկցել են ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Այցի շրջանակներում Հունաստանի նախագահը հանդիպումներ կունենա Նախագահ Սերժ Սարգսյանի, Ազգային Ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի, վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: ՀՀ նախագահի նստավայրում նախատեսված է հայ-հունական հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն, որից հետո նախագահներ Սերժ Սարգսյանը և Կարոլոս Պապուլիասը ԶԼՄ-երի առջև հանդես կգան բանակցությունների արդյունքների վերաբերյալ հայտարարությամբ: Հունաստանի նախագահի այցի շրջանակներում Երևանում կկայանա երկու երկրների նախագահների մասնակցությամբ հայ-հունական գործարար համաժողով: Նախագահ Պապուլիասը հանդիպում կունենա Հայաստանում հունական համայնքի հետ ևս:  Կարոլոս Պապուլիասը Հայաստանում կայցելի նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան: