24-04-2015 08:05

Գերմանիայի նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինի Մայր տաճարում, մասնակցելով Հայոց ցեղասապանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը, Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկը պատմություն մեջ առաջին անգամ Օսմայան կայսրության իրագործած 1915 թ հայկական ջարդերը կոչեց «Ցեղասապանություն» եզրույթով: «Այդ հայերի ճակատագիրը պատմության մեջ զանգվածային ոչնչացման, էթնիկ զտման, կոտորածի, այո, Ցեղասպանության հստակ օրինակ է, որոնցով 20-րդ դարը հիշվում է «սարսափելի ձևով»: Այսպիսով մենք խոսում են հրեաների հոլոքոստի հետ այս իրադարձությունների միանմանությունից, Հոլոքոստի, որի համար Գերմանիան պատասխանատվություն է կրում»,- ասել է Գերմանիայի նախագահը: