20-07-2015 12:09

Դոնալդ Տուսկն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, ով ներկայում գտնվում է Երևանում, այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Եվրոպացի պաշտոնյան նաև այցելել է Հայոց ցեղասպանության ինստիտուտ–թանգարան, ծանոթացել ցուցադրվող նյութերին։ Հիշեցնենք, որ Դոնալդ Տուսկն այսօր կհանդիպի խորհրդարանական ընդդիմադիր 5 կուսակցությունների խմբակցությունների հետ, ինչպես նաև ՀՀ Նախագահի և վարչապետի հետ։  Հայաստանից Դոնալդ Տուսկի այցը կմեկնարկի Վրաստան և Ադրբեջան: