Բավ է պառակտվել
09-12-2016 19:16

Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը

ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, ուրբաթ ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Ոչ մի հիմք չկա ենթադրելու, որ կուսակցության ղեկավարը չի գլխավորի նախընտրական ցուցակը կայանալիք ընտրություններում», - ասաց Բաղդասարյանը:

Նոյեմբերի 26-ին` ՀՀԿ-ի 16-րդ նիստի ժամանակ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը միաձայն վերընտրվեց Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահի պաշտոնում: