Բավ է պառակտվել
14-03-2017 11:44

ՀՀ նախագահը առաջարկում է Գյումրիում հայ-ռուսական միացյալ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծել

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը նպատակահարմար է գտնում Գյումրիում համատեղ ռազմաարդյունաբերական համալիր ստեղծելու վերաբերյալ հայկական և ռուսական կողմերի քննարկումը:
Նրա խոսքերով, դա կօգնի լուծել ռազմատեխնիկական արդիականացման խնդիրները, և բարձրացնել Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի սպասարկման արդյունավետությունը:
«Միևնույն ժամանակ, համալիրի բազմապրոֆիլ մասշտաբն անհրաժեշտ է այնպես հաշվարկել, որպեսզի այն 102-րդ ռազմակայանի արդիականացման խնդիրները լուծելուն զուգահեռ կարողանա ռազմատեխնիկական համագործակցություն հաստատելու համար հարթակ դառնալ Ռուսաստանի և Հայաստանին սահմանակից երկրների միջև, ելք ապահովել ՌԴ-ի համար ավանդական սպառազինությունների շուկաներ»,- հայտարարել է Սարգսյանը։
Նա նաև նշել է, որ Գյումրիում նոր աշխատատեղերի ստեղծումը կնպաստի 102-րդ ռազմակայանի տեղակայման քաղաքի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը:
«Այդ ամենը բացառապես ուղղված է երաշխավորված անվտանգության ապահովմանը և երկրի կայուն դեմոկրատական զարգացմանը՝ ի շահ խաղաղության և կայունության՝ չլուծված զինված հակամարտություններով մեր պայթյունավտանգ տարածաշրջանում»,- ընդգծել է նախագահը:
Սարգսյանը նաև նշել է, որ Հայաստանը հետևողականորեն բարձրացնում և ամրացնում է իր պաշտպանությունը, այդ թվում նաև իր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության շրջանակներում:« Մեր կողմից ստեղծվել է Զորքերի միացյալ խմբավորում, ձևավորվել է հակաօդային պաշտպանության միասնական համակարգ։ Հայաստանի տարածքում տեղակայված է 102-րդ ռազմաբազան»,- ասել է նա:
Հայաստանի հյուսիսում գտնվող Գյումրի քաղաքում տեղակայված է ռուսական 102—րդ ռազմաբազան, որը ԱՊՀ ՀՕՊ Միացյալ համակարգի շրջանակներում մարտական հերթապահություն է իրականացնում:
2010թ. օգոստոսի 20-ին ՀՀ-ն և ՌԴ-ն ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացրել են մինչև 2044թ.:Արձանագրությունը նախատեսում է նաև նրա աշխարհագրական և ռազմավարական պատասխանատվության ոլորտների ընդլայնում:
Ռազմաբազան համալրված է« С-300В» և «Бук-М1-2» զենիթահրթիռային համակարգով, «ՄԻԳ -29» կործանիչներով, «Ми-8МТ» ռազմատրանսպորտային ուղղաթիռներով, և հարվածային «Ми-24П»-ով: