Բավ է պառակտվել
25-12-2016 13:33

ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը ցավակցություններ է հղել Պուտինին՝ Սոչիում կործանված ինքնաթիռի առթիվ

ՀՀ ախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Ադլերից Լաթաքիա ուղևորված օդանավի կործանման կապակցությամբ, որի արդյունքում տասնյակ մարդիկ են զոհվել: Այս մասին հայտնում են նախագահի մամլո ծառայությունից:


«Իմ խորին ցավակցությունները, զորակցության և կարեկցանքի խոսքերն եմ հղում Ձեզ, զոհվածների ընտանիքներին, հարազատներին և Ռուսաստանի ամբողջ եղբայրական ժողովրդին: Տոկունություն և արիություն եմ մաղթում` հաղթահարելու համար այս ցավը»,- ասված է նախագահի ցավակցական հեռագրում:
ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ կիրակի առավոտյան, Մոսկվայի ժամանակով ժամը 5.40-ին, ՏՈւ 154 ինքնաթիռը կորել է ռադարի էկրաններից:
Նշենք, որ ինքնաթիռը պլանային թռիչք էր կատարում Ադլերի օդանավակայանից: Նախարարության ճշտված տվյալներով ինքնաթիռում գտնվել է՝ 84 ուղևոր, և անձնակազմի 8 անդամ: Ուղևորների թվում են եղել զինվորականներ, ռուսական լրատվամիջոցների լրագրողներ և Ալեքսանդրովի անվան երգի և պարի անսամբլի անդամներ, ովքեր մեկնում էին Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա՝ ՌԴ ավիախմբին Նոր տարվա առթիվ շնորհավորելու համար: