Բավ է պառակտվել
02-10-2017 18:23

Նախագահ Սարգսյանը ցավակցություն է հայտնել ԱՄՆ-ում տեղի ունեցած հրաձգության կապակցությամբ

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Լաս Վեգասում տեղի ունեցած բռնության դեպքի կապակցությամբ ցավակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերին 1-ին երեկոյան Լաս Վեգասում տեղի էր ունեցել հարձակում:
Անհայտ անձը կրակ էր բացել «Mandalay Bay Casino»-ի մոտակայքում ընթացող համերգի մասնակիցների և հյուրերի ուղղությամբ: Հարձակման արդյունքում զոհվածների հստակ թիվը դեռևս հայտնի չէ, ԶԼՄ-ները հաղորդում են 50 զոհի մասին: Բազմաթիվ տուժածներ հոսպիտալացվել են:
«Խոր ցավով տեղեկացա Լաս Վեգաս քաղաքում տեղի ունեցած բռնության այս ահասարսուռ դրսևորման մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրավոր վիրավորների պատճառ դարձավ»,- ասված է նախագահի ցավակցածան հեռագրում:
Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել նախագահ Թրամփին, ԱՄՆ-ի բարեկամ ժողովրդին և զոհվածների բարեկամներին՝ մաղթելով ուժ ու ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
«Մենք աղոթում ենք ԱՄՆ ժողովրդի հետ միասին զոհվածների հոգիների խաղաղության և տուժածների ապաքինման համար»,- ասված է հեռագրում: