Բավ է պառակտվել
01-11-2016 10:54

Աշխատակազմի ղեկավար.Նախագահը լիազորությունները կպահպանի մինչև 2018թ. ապրիլ

 

Հայաստանն անցնում է կառավարման խորհրդարանական մոդելի, սակայն 2017 թվականին դա չի անդրադառնա նախագահի լիազորությունների եւ նրա աշխատակազմի ֆինանսավորման վրա: Այս մասին նոյեմբերի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:

Նա հիշեցրել է, որ Սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ նոր կարգով խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են 2017 թվականի ապրիլին, սակայն Հայաստանի նախագահն այժմյան լիազորությունները պահպանելու է մինչեւ պաշտոնավարման ավարտը, այսինքն՝ 2018 թվականի ապրիլ:

«Համակերպվեք այդ մտքի հետ»,- կոչ է արել Գեւորգյանը: