Բավ է պառակտվել
17-10-2016 11:22

Սերժ Սարգսյանը 5 օրենք է ստորագրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, մի շարք օրենքներ է ստորագրել:

ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից gisher.news-ին հայտնում են, որ ստորագրվել են մասնավորապես, Ազգային ժողովի ընդունած հետեւյալ օրենքները.

- «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

- «Տոհմային անասնաբուծության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին,

- «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,

- «Օրգանական գյուղատնտեսության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին,

- «Սելեկցիոն նվաճումների պահպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքները: