Բավ է պառակտվել
20-05-2016 11:12

Մեկնարկել է Սարգսյան-Մեդվեդև հանդիպումը

ՀՀ նախագահի նստավայրում մեկնարկել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյկանի և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Այս մասին հայտնել է ՀՀ նախագահի մամուլի խոսնակի օգնական Նարեկ Նիկողոսյանը:Կառավարությունից նախօրեին հայտնել էին, որ մայիսի 20-ին Հայաստանում տեղի կունենա Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որին կմասնակցեն ԵԱՏՄ անդամ պետությունների կառավարությունների ղեկավարները: Նիստի ընթացքում նախատեսվում է քննարկել ինտեգրացիոն փոխգործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ: ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարներին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: