20-12-2016 00:23

ՀՀ նախագահը խստորեն դատապարտել է Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի բարբարոսական սպանությունը

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի բարբարոսական սպանության կապակցությամբ, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը:

«ՀՀ նախագահը խստորեն դատապարտել է այդ ահաբեկչական գործողությունը, ցավակցություն հայտնել դեսպանի հարազատներին ու մերձավորներին, ՌԴ դիվանագիտական ծառայությանը և Ռուսաստանի ամբողջ ժողովրդին», - նշվում է հաղորդագրության մեջ:

Սոցցանցերի օգտատերերը նշել են ռուս դեսպան Անդրեյ Կարլովին սպանողի անունը
Կարլովի վրա զինված հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 19-ին Անկարայում: Ինչպես հայտնել են ՌԴ ԱԳՆ-ից, դեսպանը մահացու վիրավորում է ստացել հանրային միջոցառման ժամանակ, ինչի հետևանքով մահացել է: