Բավ է պառակտվել
04-04-2016 13:39

Հայաստանի նախագահը հանդիպում է անցկացնում ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ

Այս պահին ՀՀ նախագահը հանդիպում է ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ` կապված ղարաբաղյան հակամարտությւան գոտում իրավիճակի սրման հետ։ Հանդիպումն ընթանում է երկրի ղեկավարի նստավայրում։
Ղարաբաղյան հակամարտության գոտում մարտական գործողությունները սկսվել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, երբ առավոտյան Ադրբեջանը նախահարձակ գործողություններ է ձեռնարկել, որոնց ընթացքում հրթիռահրետանային գնդակոծության են ենթարկվել ոչ միայն հայկական ԶՈՒ դիրքերը, այլ նաև խաղաղ բնակավայրերը։