Բավ է պառակտվել
06-10-2016 09:58

Հայաստանի նախագահը կանցկացնի կառավարության այսօրվա նիստը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կանցկացնի կառավարության այսօրվա նիստը վարչապետ Կարեն Կարապետյանի փոխարեն:

Պետության ղեկավարը կներկայացնի կառավարության նոր կառուցվածքը և նոր նախարարներին։

Նախագահը Սարգսյանը սեպտեմբերի 13–ին վարչապետի պաշտոնում նշանակեց Կարեն Կարապետյանին, ինչից հետո կադրային փոփոխություններ սկսվեցին կառավարությունում` փոփոխվեցին մի շարք նախարարությունների անվանումներ, նշանակվեցին նախարարներ, վերանշանակվեցին մի քանիսը։