14-10-2016 16:27

Սերժ Սարգսյանը Երեւանում ողջունել է ՀԱՊԿ գործընկերներին

Սերժ Սարգսյանը Երեւանում ողջունել է ՀԱՊԿ գործընկերներին։ Բացելով ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀՀ նախագահն արձանագրել է, որ վատ ինքնազգացողության պատճառով Երեւան չի եկել Ղազախստանի նախագահը, եւ գործընկերների անունից նրան շուտափույթ ապաքինում է մաղթել։

Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս միջոցառմանը, եւ հայկական կողմը կփորձի անել ամեն բան, որպեսզի նիստն ընթանա արդյունավետ եւ նպաստի կազմակերպության զարգացմանը։

ՀՀ նախագահը նշել է, որ քննարկվելու է հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերում են ավելի վաղ ընդունված համաձայնությունների իրականացմանը, կքննարկվեն փաստաթղթեր, որոնց ընդունումը կնշագծի մոտ հեռանկարում կազմակերպության զարգացումը։

Սերժ Սարգսյանը նաեւ հիշեցրել է, որ ՀԱՊԿ–ում նախագահությունն անցնում է Բելառուսին։