Բավ է պառակտվել
11-05-2016 09:30

Սերժ Սարգսյանը ընդունել է ԵՄ Հատուկ ներկայացուցչին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ Հատուկ ներկայացուցիչ Հերբերտ Զալբերին, հայնտում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից:
Հանրապետության նախագահը ներկայացրել է իր տեսակետը Ադրբեջանի ապակառուցողական և ռազմատենչ կեցվածքի արդյունքում իրավիճակի լարման և բանակցային գործընթացը խոչընդոտելու այդ երկրի դրդապատճառների մասին:
Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի կողմից ապրիլյան իրադարձությունների ժամանակ իրականացված ռազմական հանցագործությունների փաստերին՝ նախագահն ընդգծել է նման անթույլատրելի և դատապարտելի երևույթներին միջազգային հանրության և մասնագիտացված կառույցների կողմից համարժեք արձագանքի անհրաժեշտությունը:
Հանդիպման ընթացքում նշվել է հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրման և վստահության ամրապնդման միջոցառումների իրականացման անհրաժեշտությունը:
Կողմերը երկուստեք ընդգծել են, որ հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: