Բավ է պառակտվել
10-09-2015 16:35

Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նորանշանակ նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է հայկական երկաթուղու հավատարմագրային կառավարումն ստանձնած «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նորանշանակ նախագահ Օլեգ Բելոզյորովին: Հանրապետության Նախագահը շնորհավորել է նրան պաշտոնն ստանձնելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ և հույս հայտնել, որ պարոն Բելոզյորովը կօգտագործի իր մասնագիտական փորձն ու կազմակերպչական հատկանիշները՝ ի նպաստ հայ-ռուսական դաշնակցային գործընկերության ամրապնդման: Նախագահը միջպետական հարաբերությունների զարգացման և ամրապնդման գործում կարևորել է տարբեր ոլորտներում, այդ թվում՝ տրանսպորտի, սերտ փոխգործակցությունը և համոզվածություն հայտնել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր նոր գլխավոր տնօրենի՝ Սերգեյ Վալկոյի գլխավորությամբ կշարունակի հետևողականորեն իրականացնել կոնցեսիոն պայմանագրով նախանշված աշխատանքները՝ պահպանելով ձևավորված սերտ համագործակցությունը հեռանկարային ու փոխշահավետ նախագծերի իրականացման շուրջ: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցին Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պաշտոնավարման ժամկետի ավարտի կապակցությամբ և Հայաստանում գործունեության ժամանակահատվածում նրա կառուցողական ու արդյունավետ աշխատանքի համար՝ ուղղված ՀՀ երկաթուղային ենթակառուցվածքի զարգացմանը և անվտանգության մակարդակի բարձրացմանը: Օլեգ Բելոզյորովը Հանրապետության Նախագահին վստահեցրել է, որ շարունակելու է համատեղ արդյունավետ աշխատանքի լավ ավանդույթները և պահպանելու ու զարգացնելու է Հայաստանի երկաթուղային ենթակառուցվածքի բարելավման գործում արձանագրված դրական դինամիկան, որում իր գլխավորած ընկերությունը, նրա հավաստմամբ, մեծապես շահագրգռված է և ունի որոշակի ծրագրեր: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են հայկական երկաթուղու արդականացման, տեխնիկական վերազինման, անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ մինչ այժմ իրականացված աշխատանքներին, քննարկել ընթացիկ ծրագրերը, դեռևս առկա խնդիրներն ու զարգացման հեռանկարները: