Բավ է պառակտվել
10-08-2016 17:47

ՀՀ-ի նախագահն ընդգծել է ԼՂ-ի վերաբերյալ պայմանավորվածությունների կատարման կարևորությունը

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը ռուսական կողմին երախտագիտություն է հայտնել ղարաբաղյան հակամարտության դիվանագիտական կարգավորմանը մասնակցության համար:

Նա հայտնել է, որ կարեւոր է, որ կողմերը կատարեն այդ հարցի վերաբերյալ ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները: «Ուզում եմ ռուսական կողմին երախտագիտություն հայտնել այն որոշումների համար, որ Ռուսաստանն ընդունում է Լեռնային Ղարաբաղի հարցի դիվանագիտական կարգավորման մեջ: Իհարկե այստեղ շատ կարեւոր է, որ կատարվեն ձեռք բերված պայմանավորվածությունները, մենք պատրաստ ենք դրան», - հայտնել է Սարգսյանը: