Բավ է պառակտվել
26-12-2016 14:00

ՀՀ Նախագահը աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստան

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն. Այս մասին հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից:
Սարգսյանը մասնակցելու է այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին: