Բավ է պառակտվել
08-07-2016 07:57

ՀՀ Նախագահը մեկնել է Վարշավա մասնակցելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

 

 Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուրբաթ աշխատանքային այցով կմեկնի Լեհաստանի Հանրապետություն, հայտնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։

Սարգսյանը Լեհաստանում կմասնակցի Աֆղանստանում «Հաստատակամ աջակցություն» առաքելության՝ ՆԱՏՕ-ի անդամ և ոչ անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարների ձևաչափով հանդիպմանը, որն անցկացվելու է Հյուսիսատլանտյան դաշինքի գագաթնաժողովի շրջանակներում:

Հանրապետության նախագահը Վարշավայում կունենա նաև երկկողմ հանդիպումներ: