Բավ է պառակտվել
14-05-2016 09:46

Սերժ Սարգսյանը մեկնում է Վիեննա

Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների նախաձեռնությամբ նախատեսված են մի շարք աշխատանքային հանդիպումներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Նշենք, որ խոսակցություններ կան, որ այդ օրը Վիեննայում կկայանա Սարգսյան- Ալիև հանդիպում, որին կմասնակցեն նաև ԱՄՆ, Ֆրանսիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: