Բավ է պառակտվել
21-10-2015 09:28

Սերժ Սարգսյանը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովին

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 21-ին աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն՝ մասնակցելու Մադրիդում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) տարեկան համագումարին և ԵԺԿ ընդլայնված գագաթնաժողովին, հաղորդում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը: Այցի շրջանակում Հանրապետության նախագահը հանդիպում կունենա նաև ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի հետ: ԵԺԿ-ն Եվրոպայի խոշորագույն կուսակցություններից է` ներկայացված Եվրամիության, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի բոլոր քաղաքական ինստիտուտներում: Երեք հայկական կուսակցություններ` ՀՀԿ-ն, «Օրինաց երկիր» և «Ժառանգություն» կուսակցությունները 2012թ.-ի փետրվարին դիտորդի կարգավիճակ են ստացել Եվրոպական ժողովրդական կուսակցությունում: